«Մանկական Եվրատեսիլ-2020» մրցույթում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչը (տեսանյութ)


«Մանկական Եվրատեսիլ-2020» մրցույթում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչը (տեսանյութ)
Նոյեմբեր 29 23:27 2020

«Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում, որի եզրափակիչը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին հեռուստակամրջի ձևաչափով, հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Ֆրանսիացի երգչուհին կատարել է J'imagine («Պատկերացնում եմ») երգը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան Forever («Ընդմիշտ») երգով:

Երրորդ տեղում հայտնվել է իսպանացի երգչուհին, որը հանդես է գալիս Սոլեա անվան ներքո: Իսպանուհին կատարել է Palante («Առաջ շարժվի՛ր») ստեղծագործությամբ:

Այս տարի մրցույթին մասնակցել են 12 երկրի ներկայացուցիչներ: Առցանց դիտում է կատարել Լեհաստանը: Մասնակիցների ելույթները, որոնք երգերը կատարել են գտնվելով իրենց երկրի համերգասրահներում, հաղորդավարները համակարգել են Վարշավայից: Մասնակիցները ձայներ են ստացել 140 երկրից:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին հայտնարարվել էր, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: