Տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը․ Ոստիկանություն


Տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը․ Ոստիկանություն
Նոյեմբեր 29 22:33 2020

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որ իրականությանը չի համապատասխանում ԶԼՄ-ներում և սոցցանցում տարածված տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն:

«Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը»,– ասվում է Ոստիկանության պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ Mediaport տելեգրամյան ալիքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քաղաքացին ձվով հարվածել է Նիկոլ Փաշինյանի մեքենային, ինչից հետո Նրան տարել են Ոստիկանություն: