Արարատի մարզում 70-ամյա վարորդը ՎԱԶ-2102-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com


Արարատի մարզում 70-ամյա վարորդը ՎԱԶ-2102-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com
Նոյեմբեր 29 22:22 2020

Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Մասումյանը Դաշտավան գյուղի վարչական տարածքում իր վարած ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 60-ամյա Անանիա Եփրեմյանին, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ նշված կենտրոնի բժիշկների կողմից վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։