«Մեզ պետք չենք ձեր պես թուրքի առաջ կզող պատգամավորներ». բողոքի ակցիա՝ «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի տան բակում


«Մեզ պետք չենք ձեր պես թուրքի առաջ կզող պատգամավորներ». բողոքի ակցիա՝ «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի տան բակում
Նոյեմբեր 29 22:00 2020

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի տան բակում՝ պահանջելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը, այս մասին տեղեկացնում է Mediaport–ի տելեգրամյան ալիքը։

«Մեզ պետք չենք ձեր պես թուրքի առաջ կզող պատգամավորներ»,– ասել են ցուցարարները, որոնք Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին մեղադրում են Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու մեջ:

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել իմքայլական պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում: