«Մխիթար, դավաճա՜ն». բողոքի ակցիա՝ «Իմ քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի տան բակում (տեսանյութ)


«Մխիթար, դավաճա՜ն». բողոքի ակցիա՝ «Իմ քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի տան բակում (տեսանյութ)
Նոյեմբեր 29 21:38 2020

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի տան բակում։ Ցուցարարները վանկարկել են «Մխիթար, դավաճա՜ն», տեղեկացնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել իշխող խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանության մեջ:

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում:

Մանրամասները՝ տեսանյութում։