Պայթյուն Աֆղանստանում. զոհվել է 34 զինվորական


Պայթյուն Աֆղանստանում. զոհվել է 34 զինվորական
Նոյեմբեր 29 20:50 2020

Աֆղանստանի Ղազնի քաղաքում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի: Այս մասին հայտնում է AP News-ը: Բոլոր զոհվածները զիվորականներ են եղել: Առայժմ հայտնի է, որ Աֆղանստանի զինված ուժերի տեղակայման վայրի կողքին տեղի է ունեցել հրաձգություն, ինչից հետո մեքենայում տեղադրված պայթուցիկը պայթել է: