«System of a Down»-ի «Chop Suey» տեսահոլովակը YouTube-ում հատել է 1 միլիարդի սահմանը


«System of a Down»-ի «Chop Suey» տեսահոլովակը YouTube-ում հատել է 1 միլիարդի սահմանը
Նոյեմբեր 29 20:13 2020

«Protect the land» եւ «Genocidal humanoidz» երգերի թողակումից օրեր անց «System of a down» ռոք խմբի «Chop Suey» երգը 1 միլիարդից ավելի դիտում է գրանցել։ Այն դարձել է խմբի առաջին ստեղծագործությունը, որը հատել է միլիարդի սահմանը:

«System of a Down»-ը վաղ 2000-ականների այն եզակի ռոք խմբերից է, որին հաջողվել է գրանցել 1 միլիարդի հասնող դիտում: Մեկ այլ՝ «Linlin Park» բենդը, հավանաբար, նույն շրջանի միակ ռոք խումբն է, որին հաջողվել է YouTube-ում 1 միլիարդի շեմը հատած մեկից ավելի տեսահոլովակ ունենալ»,-գրում է Forbes-ը:

Խոսելով մեր օրերում «Chop Suey» երգի շարունակվող հաջողության մասին՝ պարբերականը դրա հավանական գործոններից մեկը համարում է դրա «անորոշ» մեկնաբանությունը: Այն նաեւ նշում է.

«Այն փաստը, որ խումբը գրանցել է իր առաջին՝ 1 միլիարդի հասնող դիտողականությունը 15 տարվա դադարից հետո թողարկված իրենց նոր երգերից հետո, ավելին է, քան, պարզապես, զուգադիպություն: Բացի այդ՝ խմբի անդամներից յուրաքանչյուրը սոցիալական ցանցերում հատուկ ակտիվություն էր ցուցաբերում 2020-ի ընթացքում»:

Պարբերականը նշել է՝ ««System of a down»-ի անդամները 15 տարի անց միավորվել են՝ փորձելով բարձրացնել տեղեկացվածությունը Արցախում հայերի նկատմամբ տեղի ունեցող «հակամարտության մասին։ Երգերի միջոցով խումբը 600,000 դոլար է հավաքել, որը փոխանցվելու է Համահայկական հիմնադրամին»։

Ինչ վերաբերում է «Chop Suey»-ին՝ այն ներառված էր խմբի երկրորդ՝ «Toxicity» սկավառակում։ Թեեւ այն թողարկվել է մոտ 20 տարի առաջ, մինչեւ 2009թ-ը տեսահոլովակը YouTube-ում ներբեռնված չի եղել։

Այնուամենայնիվ, Forbes-ը շտապել է հիասթափեցնել SOAD-ի երկրպագուներին՝ նշելով, որ ըստ խմբի կիթառահար Տարոն Մալաքյանի՝ քիչ հավանական է, որ շաբաթներ առաջ թողարկված երկու նոր երգերը դառնան խմբի համար այլ նորությունների առիթ:



loading...