Կոտայքի մարզում բախվել են BMW-ն և Mercedes-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com


Կոտայքի մարզում բախվել են BMW-ն և Mercedes-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Նոյեմբեր 29 20:00 2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



loading...