Ֆրանսիան կվերանայի եկեղեցիներ այցելելու կարգը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ


Ֆրանսիան կվերանայի եկեղեցիներ այցելելու կարգը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ
Նոյեմբեր 29 19:35 2020

Կիրակի Ֆրանսիայի պետական խորհուրդը հանձնարարել է երկրի կառավարությանը վերանայել մեծաթիվ հավատացյալների՝ եկեղեցիներ այցելելու կարգը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Համաձայն Պետական խորհրդի հայտարարության՝ տաճարներում կիրառվող միջոցները COVID-19-ով վարակվելու սպառնալիքի հետ համաչափ չեն:

Անցած շաբաթ կառավարությունը հայտարարել էր հոկտեմբերի 30-ին սահմանված համազգային կարանտինը երկարաձգելու մասին:

Նոյեմբերի 28-ից երկրում բացվել են առաջին անհրաժեշտության ապրանքների առեւտրով զբաղվող խանութները, եւ վերականգնվել է կրոնական ծառայությունը, սակայն տաճարներում գտնվող հավատացյալների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 30-ն անկախ տարածքի մեծությունից:

Կաթոլիկ կազմակերպություններն այդ որոշման դեմ են ներկայացել՝ հայտարարելով, որ եկեղեցիները խանութներից ավելի կարեւոր են, որտեղ 8 քառակուսի մետր տարածքում թույլատրվում է մեկական այցելուի ներկայությունը: 



loading...