Ինդոնեզիայում Լևոտոլո հրաբխից 4 կմ բարձրությամբ մոխիր է ժայթքել


Ինդոնեզիայում Լևոտոլո հրաբխից 4 կմ բարձրությամբ մոխիր է ժայթքել
Նոյեմբեր 29 19:18 2020

Ինդոնեզիայի Լոմբլեն կղզում գտնվող Լևոտոլո հրաբխից մոխրի սյուն է ժայթքել 4 կմ բարձրությամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի հրաբխագիտության և երկրաբանության կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ հրաբխի ակտիվությունը դեռևս բարձր է, կրկին հնարավոր են ժայթքումներ մոխրի տեսքով: Կենտրոնի մասնագետները հրաբխից 4 կմ շառավղով տարածքում բնակվող մարդկանց խորհուրդ են տվել հեռանալ տներից, ինչպես նաև դեմքը պաշտպանող հարմարանքներ ու դիմակներ ունենալ:

Հրաբխի ակտիվության հետևաքնով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել:

Կենտրոնի հաղորդմամբ՝ հրաբխից ժայթքումներ են գրանցվել նաև ուրբաթ, այդ անգամ մոխիր է ժայթքել 500 մետր բարձրությամբ:



loading...