Նա կարող էր հանձնել յոթ շրջանը, պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, եւ մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր․ Սարհատ Պետրոսյան


Նա կարող էր հանձնել յոթ շրջանը, պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, եւ մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր․ Սարհատ Պետրոսյան
Նոյեմբեր 29 18:20 2020

Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ եթե ես առանց պատերազմ հող հանձնեի ասելու էիք Նիկոլ դավաճան ու համադրելով իր իսկ գրառման տակ եղած արձագանքները, որոնք մեղադրում են նրան դավաճանության մեջ, առաջարկում եմ ֆիքսել հետեւյալը:  Այս մաիսն գրառում է կատարել Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

«Նա կարող էր հանձնել յոթ շրջանը (ընդունենք դրա շուրջ եղել է համաձայնություն, չնայած դա էր դեռ պետք է հասկանալ) պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, եւ մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր,  անհետ կորածներ, վիրավորներ, բարոյալքված բանակ ու թեւաթափ հասարակություն, քայքայված տնտեսություն։

Միայն սա բավարար է հրաժականի ու տրիբունալի համար։ Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական

ցուցմունք ու գնալ առաջ...»