Քիմ Քարդաշյանն անդրադարձել է «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը


Քիմ Քարդաշյանն անդրադարձել է «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը
Նոյեմբեր 29 17:47 2020

Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող Hidden Road Initiative ՀԿ-ի «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը, որը նպատակ ունի տոնական ուրախություն պարգևել Արցախում պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին:

«Դրեք ուսապարկը խաղալիքներով, դպրոցական և արվեստի պարագաներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, անձնական նշումով և այլն, և նվիրեք այն Արցախում պատերազմի հետևանքով տեղահանված երեխային: Ուսապարկերը կտեղաբաշխվեն են Project Hope կենտրոնների ուսանողների կողմից»,-գրել է Քարդաշյանը: