Դավիթաշենի «Օդալեն» ռեստորանի նոր կառուցվող խոհանոցի ծածկը փլուզվել է. աշխատակցուհու դին դուրս են բերել փրկարարները


Դավիթաշենի «Օդալեն» ռեստորանի նոր կառուցվող խոհանոցի ծածկը փլուզվել է. աշխատակցուհու դին դուրս են բերել փրկարարները
Նոյեմբեր 29 16:33 2020

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը տեղեկացնումէ , որ ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օդալեն» ռեստորանային համալիրի նոր կառուցվող խոհանոցում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի կա ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները դուրս են բերել կնոջը, սակայն բժիշկները արձանագրել են նրա մահը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում կառուցվում էր նոր խոհանոց և ծածկը փլուզվել է։