«Անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականներն Արցախի մեր հայրենակիցների մասին». Արման Թաթոյան


«Անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականներն Արցախի մեր հայրենակիցների մասին». Արման Թաթոյան
Նոյեմբեր 29 15:16 2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականներն Արցախի մեր հայրենակիցների մասին:

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում՝ դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։
     Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է։

Հիմա մեզ առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական։ Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն)»։