Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ Ալիևը դրա մասին չէր երազում ասել․ գոնե կարդացեք այդ փաստաթուղթը․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի գրառման մասին


Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ Ալիևը դրա մասին չէր երազում ասել․ գոնե կարդացեք այդ փաստաթուղթը․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի գրառման մասին
Նոյեմբեր 29 12:20 2020

Չի կարելի այս աստիճան սուտ տարածել: Սա ուղղակի անհնարին է: Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ Ալիևը դրա մասին չէր երազում ասել: Լու՞րջ: Գոնե կարդացեք այդ փաստաթուղթը: Չկա նման բան: Այս մասին գրառում է կատարել իրավաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա գրառմանը։

«Հադրութը, այդքան մեր հայրենակիցների տուն` Հադրութը չի էլ նկատել, որ հանձնել է: Սոթքի հանքավա՞յր, կրկին չի էլ նկատել: Իսկ հիմա ամենապարզ բանաձևը սուտը բացահայտելու համար: ՌԴ արտգործնախարարը պատերազմի ընթացքում հոկտեմբերի 14-ին հրապարակավ ներկայացրեց ՎԵՐՋԻՆ տարիներին քննարկված և ըստ էության կողմերի համար ընդունելի իր պլանը. «առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։»: Պատկերացրեցիք: Երկրորդ փուլում ամեն ինչ կլիներ առջևում: Հիմա նորից հիշենք թե ինչ ստորագրվեց նոյեմբերի 9-ին: Մեկ էլ փաստորեն խոսվեց էլ Մադրիդյան, էլ Կազանյան, բայց վերելակները, կիրթ մարդը, պատերազմի ընթացքում Արցախը չճանաչելը` չի խոսվում»,-գրել է նա։