«Նախարարին ասացինք՝ դուք թուրքին գարանտ կանգնո՞ւմ եք»․ ժամկետային զինծառայողների ծնողներ


«Նախարարին ասացինք՝ դուք թուրքին գարանտ կանգնո՞ւմ եք»․ ժամկետային զինծառայողների ծնողներ
Նոյեմբեր 28 21:51 2020

«Նախարարին ասացինք՝ լավ, չեք կարողանում մեր տղաներին բերեք, իսկ երաշխավորո՞ւմ եք, որ դիվերսիան չի կարա գա, վերցնի, ասաց՝ այո՛, մենք վստահ ենք, որ անվտանգությունն ապահովված է»,- Պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո ասաց ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը։
     Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, նրանք հայտնեցին, որ վաղը հինգ հոգով պիտի գնան ՊՆ և վերջնական խոսեն իրենց տղաների արձակուրդի ժամկետների վերաբերյալ։
     Նախարարը նաև ասել է, որ բոլոր զինծառայողներին միանգամից չեն կարող արձակուրդ տրամադրել։ Ամեն զորամասից հնարավոր է միայն հինգ-հինգ հոգու ուղարկել։ Այս մասին իմանալով՝ ծնողները զայրացան. «Էդպես կարող է երեք-չորս ամիս տևի»,- ասացին նրանք։