Ասկերանի Խնածախում եւ Ստեփանակերտի Կրկժան թաղամասում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում


Ասկերանի Խնածախում եւ Ստեփանակերտի Կրկժան թաղամասում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում
Նոյեմբեր 28 12:03 2020

Այսօր, ժամը 11։45-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում, հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են բնակավայրերին հարող տարածքներից։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։

Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն։

 

 

 



loading...