Կասեցվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ նախատեսված հավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու արգելքը


Կասեցվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ նախատեսված հավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու արգելքը
Նոյեմբեր 27 17:59 2020

ՀՀ վարչական դատարանը կասեցրել է ռազմական դրության ընթացքում ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ նախատեսված հավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու արգելքը։ Այս պահին սկսած ՀՀ ոստիկանությունը չի կարող որևէ անձի բերման ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքում հավաքներ անցկացնելու կամ դրանց մասնակցելու համար։