Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան


Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան
Նոյեմբեր 27 17:50 2020

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Ժան-Բատիստ Լըմուանի երկօրյա աշխատանքային այցի նպատակը Հայաստանին մարդասիրական օգնության բեռը փոխանցելն է: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նաև հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: