«Փաստորեն ասում է՝ չեմ գնալու, թքած ունեմ ձեր բոլորի վրա». Հայկ Մարտիրոսյան


«Փաստորեն ասում է՝ չեմ գնալու, թքած ունեմ ձեր բոլորի վրա». Հայկ Մարտիրոսյան
Նոյեմբեր 27 16:25 2020

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենակարևոր մի քանի կետերը.

Շուշին Շուշա է իմ համար:

Դրսում կան Հայաստանը քանդողներ, որոնք իմ դեմ են պայքարում: Ես էլ որքան և ինչպես կարողանամ՝ բռնակալություն եմ հաստատելու Հայաստանում:

Լիովին վերահսկում եմ «իրավապահ» համակարգը: Պայմանավորվածություններ ունեմ դրա ղեկավարների հետ և նրանք շարունակելու են ապահովել իմ ռեժիմի կյանքը: Շնորհակալություն եմ հայտնում նրանց, որպեսզի այդ շնորհակալական քծնանքով ևս մեկ անգամ հավաստեմ, որ իրենց ապօրինի հավատարմության համար վարձահատույց եմ լինելու իրենց:

Սպասվում են նոր անակնկալներ, այնպես որ պատրաստ եղեք: Նորմալ է: Կարևորը ես և Ալիևը գիտենք, թե ինչ է լինելու: Դուք հետո կիմանաք, երբ տեղի ունենան: Կիմանաք և պիտի սսկվեք:

Պատերազմի ժամանակ չենք խաբել: Մի քիչ այլ բաներ ենք ասել, որ թշնամին չիմանա ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որ թշնամին բոլորից լավ գիտեր և անգամ հայտարարում էր:

Չեմ գնալու: Թքած ունեմ ձեր բոլորի վրա: Դուք հոտ եք ինձ համար, որին պարբերական այսպիսի սուլոցներով կառավարելու եմ: Կարևորն այդ հոտն իրեն հպարտ զգա՝ հենվելով իմ ուղեղներ լվալու անվերջ փորձերի վրա»:



loading...