1940-50-ական թթ. ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև սահմանի դեմարկացիայի աշխատանքներ են սկսվել, որոնք չեն ավարտվել, և փաստաթղթավորված սահմանային գիծ տվյալ հատվածում չի եղել. Երվանդ Վարոսյան


1940-50-ական թթ. ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև սահմանի դեմարկացիայի աշխատանքներ են սկսվել, որոնք չեն ավարտվել, և փաստաթղթավորված սահմանային գիծ տվյալ հատվածում չի եղել. Երվանդ Վարոսյան
Նոյեմբեր 27 02:02 2020

 

Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:«Հանքի տարածքում, դրանից հյուսիս և հարավ ընկած մոտ 100 կմ հատվածում նախորդ դարի 40-50-ական թվականներին նախաձեռնվել են ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև սահմանի դեմորկացիայի աշխատանքներ, որոնք չեն ավարտվել, ու փաստացի փաստաթղթացորված սահմանային գիծ տվյալ հատվածում չի եղել։

Այսօր հանքի տարածք են ներխուժում Ադրբեջանի զինված ուժերը, հայտարարում, որ ըստ իրենց դա իրենց պետության տարածքն է, հիմա էլ գտնվում են հանքի փոսում, որտեղ նրանց հետ «հայկական» կողմից գտնվում են հանքի տնօրենն ու հանքի` ազգությամբ ռուս անվտանգության աշխատակիցները։

Նույն ժամանակ, իրքայլական, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբինյան Ռուբենի ու ԳՇ պետի տեղակալի հրապարակային հայտարարություններով հանքի կեսն առանց հիմքի ու սահմանի դեմարկացիայի նվիրաբերվում է Ադրբեջանին»,- գրել է Վարոսյանը։

 


loading...