Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է. ԳՇ պետի առաջին տեղակալը՝ Սոթքի ոսկու հանքի մասին


Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է. ԳՇ պետի առաջին տեղակալը՝ Սոթքի ոսկու հանքի մասին
Նոյեմբեր 27 00:56 2020

Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության, հայկական զինված ուժերը և այդ տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած լինի, որը և իրականացվել է. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Նրա խոսքով`Սոթքի տարածաշրջանում ռուսական կազմակերպության կողմից շահագործվող ոսկու հանքի տարածքից տեսանյութեր են տարածվել, որ ադրբեջանիցները անցել են հայկական տարածք, մտել են ադմինիստրատիվ կառույցներ, և ասել են՝ ձեզ մեկ ժամ ենք տալիս, որ լքեք տարածքը: Սակայն, Տիրան Խաչատրյանի հավաստմամբ, այդպիսի հարցեր չեն առաջացել, թյուրիմացությունը կապված է նրա հետ, որ պետական սահմանը Սոթքի հանքի հատվածում տեղաբաշխված է գրեթե կենտրոնական մասով և այս տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից ձեռնարկվել են անվտանգային միջոցառումներ՝ տարածքի պաշտպանության համար:

«Պետական սահմանը հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ և սա կատարվել է ռուսական կողմի ուժերով՝ իրենց անվտանգության խնդիրները լուծելու նպատակով: Մեր զորքերը այդ անվտանգության գոտու պաշտպանության խնդիրներ իրականացնելու խնդիր չեն ունեցել: Ադրբեջանական զորքերը, Քարվաճառի տարածք մտնելուց հետո հանդիպելով այդ արգելափակոցներին, խնդիր են բարձրացրել, որ սա իրենց տարածքն է:

Ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող համապատասխան զինվորականների հետ իրականացվել են բավական երկար բանակցություններ, որից հետո՝ չգիտեմ, թե ինչ համաձայնություն են ձեռք բերել, այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել»,- նշեց նա:

ԳՇ պետի առաջին տեղակալ նշեց, որ ադրբեջանական զորքերը երեկվանից են եկել այդ տարածաշրջան և ցանկացել են մտնել և պարզաբանեց, որ Սոթքի լեռնանցքի ճանապարհով դա սահմանն է. «Սոթքի հանքի մի մասը պատկանում է կիսով չափ մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածք: Ինձ հայտնի է եղել, որ տարածքի մի մասը գտնվելու է մեր տարածքում, իսկ մյուսը՝ իրենց: Հայտնի է եղել, նաև որ ռուսական կողմը կազմակերպում է ամբողջական տարածքի պահպանությունը և այդ տարածքում խաղաղապահներ ընդգրկված չեն եղել, իսկ հետո կլինեն թե ոչ, չեմ կարող ասել»:



loading...