Թշվառ, հողատու, պատմականը ձեր դավաճանությունն էր․ քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանին


Թշվառ, հողատու, պատմականը ձեր դավաճանությունն էր․ քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանին
Նոյեմբեր 26 01:22 2020

«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Գրառման մեկնաբանություններում բազմաթիվ են բացասական արձագանքները։

Ռուբեն Մելիքյանն արձագանքել է. «Պատմականը Ձեր դավաճանությունն էր։ Իսկ այդ որոշումն ավելի փոքր արժեք ունի, քան թշնամուն հանձնվող որևէ թումբ։ Հերի՛ք է մարդկանց թմրեցնեք «Արծրունական իրականությամբ»։


Մեկ այլ քաղաքացի էլ գրել է. «Քո արածն էլ էր պատմական․ մտար պատմության մեջ՝ որպես հող հանձնած դավաճան․ նախկի՞ն, էլի՞ նախկիններն են մեղավոր, որ դո՛ւ, հենց դու՛ հանձնեցիր՝ գաղտագողի, դավադրաբար․․ Էլ լոլոներ մի՛ կարդա․ լուռ ու գլխիկոր հեռացի՛ր․․»։

 



loading...