Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից


Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից
Նոյեմբեր 25 19:47 2020

Հինգերորդ օրն է՝ ինչ Պաշտպանության բանակը չի հրապարակում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զոհերի անունները։

Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է դա պայմանավորված։

NEWS.am-ը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է դա պայմանավորված։

«Ցուցակները հրապարակվելուց առաջ անպայման ճշտվում են, այսինքն՝ պետք է բոլոր մանրամասները ճշտել, նոր հրապարակել, որպեսզի թյուրիմացություն չառաջանա։ Պրոցեսը բարդ է»,- ի պատասխան մեր հարցին փոխանցեցին նախարարությունից։