ԱՀԿ-ն նախազգուշացնում է տարեսկզբին կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին


ԱՀԿ-ն նախազգուշացնում է տարեսկզբին կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին
Նոյեմբեր 22 20:23 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ բանագնաց Դեյվիդ Նաբարոն շվեյցարական CH Media լրատվական ընկերությանը տված հարցազրույցում նախազգուշացրել է կորոնավիրուսի երրորդ ալիքի վտանգի մասին, որը կարող է ծածկել Եվրոպան հաջորդ տարվա սկզբին, փոխանցում է РИА Новости-ն։

Նաբարոն նշել է, որ եվրոպական երկրները չկարողացան կանխել երկրորդ ալիքը, չնայած նրանց հաջողվել է վերահսկել առաջինը:

«Եվրոպական արձագանքը թերի էր: Նրանք ամռան ամիսներին բաց թողեցին անհրաժեշտ ենթակառուցվածքներ կառուցելու հնարավորությունը: Եվ հիմա նրանց մոտ կա երկրորդ ալիք: Եթե հիմա չկառուցեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հաջորդ տարվա սկզբին կունենան երրորդ ալիք», – նշել է նա։

Ըստ ԱՀԿ հատուկ բանագնացի, այժմ արևմտյան Եվրոպայի շատ երկրներ խնդիր են դրել վիրուսը կրկին հսկողության տակ առնել, բայց չօգտագործել այնպիսի կոպիտ միջոց, ինչպիսին արգելափակումներն էին, քանի որ, ինչպես հայտարարել է Նաբարոն, դրա համար պետք է բարձր գին վճարել:

Ինչ վերաբերում է Արևելյան Ասիայի երկրներին, ապա այնտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է` իշխանությունների և բնակչության միջև հստակ կապի շնորհիվ, հավելել է Նաբարոն:

«Եվս մեկ տարր, որը շատ նկատելի է Արևելյան Ասիայում. Մարդկանց ուժեղ արձագանքի շնորհիվ դեպքերի քանակը կրճատվելուց հետո միջոցառումները չեն թուլանում: Պետք է սպասել, մինչ տեմպերը ցածր լինեն և մնան այդպիսին», – շեշտել է նա:



loading...