«Մարդիկ Ստեփանակերտի ճանապարհին զինվորական ադրբեջանցիներ են տեսնում». Արշալույս Մղդեսյան


«Մարդիկ Ստեփանակերտի ճանապարհին զինվորական ադրբեջանցիներ են տեսնում». Արշալույս Մղդեսյան
Նոյեմբեր 22 00:32 2020

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ Ստեփանակերտ գնալու ճանապարհին զինվորական շորերով ադրբեջանցիներ են տեսնում, որոնք ավտոմեքենա են կանգնացնում, մարդիկ վախենում են, արագ են քշում, չեն կանգնում։
     Ադրբեջանցիների համար տարածքն էս պահին պռոխոդնոյ դվոռ է։ Հիմա գոնե հասկանո՞ւմ եք Շուշին ու հարակից տարածքները հայկական լինելու, թեկուզ ադրբեջանցիների վերադարձի հեռանկարով և Շուշին ամբողջությամբ ադրբեջանական լինելու, տարբերությունը։
     Ու հլա մարդ կա ասում է` ինչ տարբերություն` ադրբեջանցիների վերադարձը կնշանակեր Շուշին հանձնել Ադրբեջանին։
     Դուք հիմա մեր բանականության վրա եք փորձում ծիծաղել, ձեզնից մի 1000 անգամ մեծ փորձ ունեցող մարդկանց եք ձեռ առնում»։



loading...