Կոչ եմ անում ԱԱԾ աշխատակիցներին՝ ծառայել միայն Օրենքին, չներքաշվել քաղաքական գործիչների միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ․ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար


Կոչ եմ անում ԱԱԾ աշխատակիցներին՝ ծառայել միայն Օրենքին, չներքաշվել քաղաքական գործիչների միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ․ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար
Նոյեմբեր 21 23:43 2020

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը մեկնաբանել է Արցախում երրորդ պատերազմի արդյունքները և Հայաստանում ներկայիս քաղաքական իրավիճակը: Նրա տեսակետը հրապարակել է ռուսական EADaily գործակալությունը։

Նա նշել է, որ ներկայումս ժամանակը չէ հեռու գնացող եզրակացություններ անել, փոխարենը հարկավոր է կենտրոնանալ պատերազմի հետևանքների և Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների վերացման վրա: Պետրոսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և երախտագիտություն հայտնել Հայրենիքը պաշտպանած զինվորնրին:

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, նա նշել է, որ խորապես երախտապարտ է բոլոր սպաներին և զինվորներին, ովքեր ոտքի կանգնեցին հայրենիքը պաշտպանելու համար: Հատկապես ընկածներին ու ծանր վիրավորվածներին: «Ես սգում եմ այն ընտանիքների հետ միասին, որոնք կորցրել են իրենց հայրերին ու որդիներին», – շեշտել է Կառլոս Պետրոսյանը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը զինադադարի հաստատման գործում, որը հնարավորություն է տվել խուսափել հազարավոր նոր զոհերից, անհնար է թերագնահատվել: Պետրոսյանը ողջունել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականների կողմից խաղաղապահ գործողության անցկացումը, որը, նրա խոսքերով, կայունացնելու է իրավիճակը և ապահովելու է տասնյակ հազարավոր փախստականների իրենց տներ անվտանգ վերադարձի գործընթացը:

«Ես կցանկանայի դիմել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների աշխատակիցներին: Մենք մեզ պարտադրված պատերազմում հսկայական կորուստներ ենք կրել, բայց ավելի շատ ենք տառապելու, եթե հիմա չկանգնենք, չվերլուծենք իրադարձությունների էությունը և չվերականգնենք կարգուկանոնն ու կայունությունը մեր սեփական տանը: Գիտակցելով պահի բախտորոշությունն ու մեր երկրի վրա կախված սպառնալիքի լրջությունը` ես խստորեն կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով հավատարմության երդում է տվել Հայաստանի Հանրապետությանը` ծառայել միայն Օրենքին, թույլ չտալ իրեն ներքաշվել քաղաքական գործիչների միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ: Եղեք զգոն և եղեք ժողովրդի կողքին՝ պահապան լինելով ժողովրդի շահերին: Սա իմ կոչն է»,- ասել է Կառլոս Պետրոսյանը։