Եվս մեկ անգամ հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ բանակը զերծ պահե՛ք Ձեր քաղաքական խարդավանքներից. կամավորական


Եվս մեկ անգամ հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ բանակը զերծ պահե՛ք Ձեր քաղաքական խարդավանքներից. կամավորական
Նոյեմբեր 21 21:18 2020

Տղաները, թեև պատրաստ են շարունակել պահել իրենց վստահված դիրքերը, սակայն զանգեր են ստանում, թե ընդդիմության ցույցերն են պատճառը, որ իրենք այսքան երկար մնացել են դիրքերում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կամավորական Արման Վարդանյանը:

«Այցելեցի մեր կամավորական գումարտակի դիրքեր: Տղաներն, առաջին օրվանից կամավորական գրվելով, մինչ այսօր կատարում են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Նրանք ամուր կանգնած են սահմանին և որևիցե բանից չեն դժգոհում: Դրա հետ մեկտեղ շատերը զարմացած են ռազմական դրության երկարաձգումից, քանի որ պատերազմն արդեն իսկ 10 օր առաջ ավարտվել է: Տղաները, թեև պատրաստ են շարունակել պահել իրենց վստահված դիրքերը, սակայն զանգեր են ստանում, թե ընդդիմության ցույցերն են պատճառը, որ իրենք այսքան երկար մնացել են դիրքերում: Եվս մեկ անգամ հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ բանակը զերծ պահե՛ք Ձեր քաղաքական խարդավանքներից:

Փակագծեր բացել չեմ ցանկանում»: