Լավրով. Հայաստանի ղեկավարությունը հաստատեց Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների խորացման ուղին


Լավրով. Հայաստանի ղեկավարությունը հաստատեց Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների խորացման ուղին
Նոյեմբեր 21 20:25 2020

Հայաստանի ղեկավարությունը հաստատեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման եւ խորացման ուղին: Այս մասին նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մեր այցը գնահատում ենք որպես նախագահ Պուտինի արդեն բազմիցս արտահայտած աջակցության հաստատում Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ որպես մեր աջակցության դրսեւորում այն ուղուն, որին Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը, նախագահը հետեւում են՝ պաշտպանելու համար նոյեմբերին 9-ի հայտարարությունը, որը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը եւ անցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին»,- հավելեց նախարարը:

Լավրովն ընդգծեց, որ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը «խոսել են նաեւ ընթացիկ երկկողմ գործերի, այդ թվում` կորոնավիրուսային վարակի հետ կապված սահմանափակումների ավարտից հետո առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 20-րդ նստաշրջանի, միջտարածաշրջանային ֆորումի անցկացման, Ռուսաստանի եւ Հայաստանի միջտարածաշրջանային համաժողովի եւ այլ միջոցառումների, ներառյալ՝ խորհրդարանական գծով եւ առանձին գերատեսչությունների գծով, ծրագրերի վերաբերյալ»: