Այսօր փախստականների հիմնախնդիրների լուծման հարցում որևէ տեսակի պետականորեն համակարգված աշխատանք չկա. Էլբակյան


Այսօր փախստականների հիմնախնդիրների լուծման հարցում որևէ տեսակի պետականորեն համակարգված աշխատանք չկա. Էլբակյան
Նոյեմբեր 21 19:41 2020

1990-ականներին Հայաստան ժամանող արևմտյան դիվանագետներն ու զանազան էմիսարները զարմանքով հարցնում էին, թե ինչպես է մեր երկիրն այդ ծանրագույն պայմաններում կարողանում զբաղվել փախստականների խնդիրներով։ Մերոնք վստահ ինքնահեգնանքով ասում էին, որ «պատմական փորձ ունենք»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

«Իսկ այսօր փախստականների հիմնախնդիրների լուծման հարցում որևէ տեսակի պետականորեն համակարգված աշխատանք չկա, ամբողջ հոգսը մնացել է առանձին անհատների ու ինքնակազմակերպվող խմբերի ուսերին, իսկ ֆեյսբուքյան անդաստաններում ազգային խարանի պես այս ու այն կողմ դաջված են առանձին ընտանիքների կամավորաբար օգնելու խնդրանքները։
Այս խնդիրը տապալածներին նանսենյան անձնագիր անգամ չի հասնում…»,- գրել է Էլբակյանը: