Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջան եւ Ռուսաստան Զարիֆի այցի հետաձգման մասին


Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջան եւ Ռուսաստան Զարիֆի այցի հետաձգման մասին
Նոյեմբեր 21 18:19 2020

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Ադրբեջան եւ Ռուսաստան, որը պետք է կայանար նոյեմբերի 23-24-ին, հետաձգվում է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկվա եւ Բաքու Զարիֆի այցի հետաձգումը կապված է բյուջետային նիստերի անցկացման հետ, որոնց ժամանակ բոլոր նախարարների ներկայությունը պարտադիր է»,-նրա խոսքը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն: