Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ


Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ
Նոյեմբեր 21 18:05 2020

ՌԴ պաշտպանության նախարար Սերգել Շոյգուն վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարը այսուհետ կպահպանվի: Այս մասին նա ասել է այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:Այս մասին  հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ։

«Կարծում եմ, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պատմական հայտարարությունից հետո կարճ ժամանակ է անցել, բայց խաղաղապահ ուժերն արդեն իրենց դիրքերում են , որոնք տեղակայված են 23 դիտակետերում: Շփման գիծն ամբողջովին վերցված է վերահսկողության տակ: Սկսվել է փախստականների վերադարձը: Այս ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվում է և ես վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը բարձր է գնահատել եռակողմ հայտարարության պահանջների կատարումը և ընդգծել է  իրավիճակի կայունացմանն ուղղված  Ռուսաստանի ջանքերը, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործողությունները:

«Մեր կարծիքով հայտարարության պահանջները հաջողությամբ կատարվում են և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պատրաստ են վերջ դնել բազմամյա կոնֆլիկտին ու անցնել քաղաքական կարգավորման»,- ասել է Ադրբեջանի նախագահը:



loading...