«Նիկոլի գրպանի օլիգարխը թող պատրաստի դատարանում իր ճառը». Նաիրա Զոհրաբյան


«Նիկոլի գրպանի օլիգարխը թող պատրաստի դատարանում իր ճառը». Նաիրա Զոհրաբյան
Նոյեմբեր 21 17:52 2020

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Երևանի տարբեր համայնքներում խաղաղ ցուցարարների բողոքի ակցիաները ցրում էին առանց զինվորական տարբերանշանի հագուստով դիմակավոր ինչ-որ անձինք։
     Չինական սվիտերներով դիմակավորներն անհամաչափ ուժով քաշքշում էին խաղաղ ցուցարարներին։
     Մամուլում տեղեկություններ կան, որ սույն դիմակավորները Նիկոլ Փաշինյանի գրպանի օլիգարխի թիկնազորից էին։
     Որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, դիմել եմ ՀՀ Ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ տրամադրելու ինձ հստակ տեղեկություն՝ առանց ոստիկանական տարբերանշանի դիմակավոր անձանց վերաբերյալ։
     Իսկ Նիկոլի գրպանի օլիգարխն արդեն թող պատրաստի դատարանում իր ճառը։
     Առանձնապես շատ ժամանակ չունի»։



loading...