ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ


ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Նոյեմբեր 21 17:23 2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը

 

Ուղերձում ասվում է.

«Պարո՛ն Սարգսյան, ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և հարազատներին։ Խաղաղություն նրա և բոլոր ննջեցյալների հոգիներին»։



loading...