Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով


Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով
Նոյեմբեր 21 15:50 2020

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետի հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, եւ այդ ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: