«Հանդիպել են Արմեն Սարգսյանը և Սերգեյ Լավրովը». Զախարովա


«Հանդիպել են Արմեն Սարգսյանը և Սերգեյ Լավրովը». Զախարովա
Նոյեմբեր 21 11:28 2020

Հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: Նա նաև լուսանկար է հրապարակել:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևան են ժամանել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրանք հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: