Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը


Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը
Նոյեմբեր 19 08:50 2020

Խորը ցավով տեղեկացանք, որ մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Լույսերի մեջ մնաք,Սրբազան,Դուք շատ մարդու եք լույսի մեջ պահել»,-հավելել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վարակվել է կորոնավիրուսով եւ պայքարում է այդ չարիքի դեմ: