Ըմբիշները կմասնակցեն Աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը


Ըմբիշները կմասնակցեն Աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը
Նոյեմբեր 12 01:00 2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշել է փոխել Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը՝ անցկացնելով անհատական Աշխարհի գավաթ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Մրցաշարի ձևաչափի փոփոխության մասին հայտարարել է UWW-ի փոխնախագահ, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

Կառույցի գործկոմի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, այն գլխավորել է UWW նախագահ Նենադ Լալովիչը: Նման որոշում կայացնելը պայմանավորված է եղել մասնակից երկրնրի քիչ քանակով։ ԱԱ-ին մասնակցելուց հրաժարվել էին մի շարք երկրներ։

Մրցաշարը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-20-ը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են վերը նշված մրցմանը»,- ասված է հայտարարության մեջ: