Փաստաբան Ինեսսա Պետրոսյանին սպառնո՞ւմ են (ֆոտո)


Փաստաբան Ինեսսա Պետրոսյանին սպառնո՞ւմ են (ֆոտո)
Մայիս 20 11:27 2017

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի գործընկերներ, լրագրողներ և իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ինչպես գիտեք, ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան,Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։

Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։ Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը։