ՀՀ-ն մասնակցել է ԵԽ սպորտի պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի 1-ին նիստին


ՀՀ-ն մասնակցել է ԵԽ սպորտի պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի 1-ին նիստին
Նոյեմբեր 7 15:38 2020

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց:

Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ նոյեմբերի 5-ին կայացել է համաժողովի առաջին նիստը։ Հայաստանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։