System of a Down ռոք խումբը 15 տարվա դադարից հետո երկու նոր երգ է թողարկել՝ նվիրված Արցախին։ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»․ սրանք երգերի անվանումներն են, որոնք Սերժ Թանկյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ալիևի և Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանն իրենցը հռչակել, այլև մարդկության նկատմամբ անպատիժ իրականացնում են ցեղասպան գործողություններ։ Նրանք հենվում են այն բանի վրա, որ աշխարհը բավական զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով և քաղաքացիական անհնազանդություններով՝ իրենց վայրագություններին արձագանքելու համար»,- գրել է Թանկյանը:
Երգերը կարելի է գնել այստեղ։ Գումարը կուղղվի պատերազմից տուժածներին օգնությանը։