«Ասում է` պարտավոր էր վիրավոր վիճակում էլ հետ գնալ ու չթողնել ընկերոջը թշնամուն». Օլյա Հակոբյանի լուսանկարն ու գրառումը Արցախում վիրավորված Վիգենի մասին


«Ասում է` պարտավոր էր վիրավոր վիճակում էլ հետ գնալ ու չթողնել ընկերոջը թշնամուն». Օլյա Հակոբյանի լուսանկարն ու գրառումը Արցախում վիրավորված Վիգենի մասին
Նոյեմբեր 5 14:00 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է տեղադրել Արցախում վիրավորված զինվորներից մեկի հետ և մակագրել:

«Ծանոթացեք, Վիգենն է` մեր հերոսներից մեկը: Ստացել է գլխի վնասվածք, ասում է` ամեն ինչ լավ է լինելու: Պատմում է, որ երբ հայ զինվորը զոհվեց, ինքը պարտավոր էր վիրավոր վիճակում անգամ հետ գնալ ու չթողնել ընկերոջը թշնամուն: Ասաց, որ այդ ժամանակ չէր վախենում իր համար: Այդպես վիրավոր, բայց անվախ բերեցին հիվանդանոց: Հիմա ընդամենը մեկ վախ ունի, որ չսրսկեն: Չի թողնում, ասում է` լավ բան չէ դա: Մեր Վիգենի միակ վախը ներարկիչով բժիշկն է ու վերջ»,-գրել է նա։