Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ


Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ
Նոյեմբեր 4 19:30 2020

Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ` մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի հայատյաց արտահայտությունների պատճառով:

Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ժամանակավորապես հեռացրեց Նուրլան Իբրահիմովին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։ 

Հիշեցնենք, որ Իբրահիմովն իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել սպանել բոլոր հայերին:

«Մենք պետք է սպանենք բոլոր հայերին ՝ կանանց, երեխաներին և ծերերին: Դա անհրաժեշտ է անել առանց որևէ խտրության:

Նրանք ամենավատն են»,- գրել էր Իբրահիմովը: