Վարդան Պետրոսանը միացել է «Ողջ մնալու արվեստ»-ի թիմին. որդին` Հայկ Պետրոսյանը, կամավոր մեկնել է Արցախ


Վարդան Պետրոսանը միացել է «Ողջ մնալու արվեստ»-ի թիմին. որդին` Հայկ Պետրոսյանը, կամավոր մեկնել է Արցախ
Նոյեմբեր 4 15:21 2020

Դերասան Վարդան Պետրոսյանը մի քանի օր է՝ միացել է «Ողջ մնալու արվեստ»-ի թիմին: «ՈՄԱ»-ի էջում տեղադրված տեսանյութում նա խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է ռազմական կրթություն ստանալ:

 

Դերասանն ասում է, որ պատերազմի ժամանակ մարդկանց միավորում է թշնամու նկատմամբ ատելությունը, բայց հիմա իրենք միավորվել են նաև միմյանց հանդեպ սիրով:

Տեսանյութում Վարդան Պետրոսյանը նաև հայտնում է, որ որդին` Հայկ Պետրոսյանը, ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ:

 

«Երբ ինձ ասաց, որ գնալու է, արդեն կամավորագրվել էր, ինչ-որ խոսակցություն անգամ չեղավ մեր միջև: Միայն ասում էր, որ ես թիկունքում եմ պետք, պետք է թիկունքն ամուր պահեմ»,- ասում է դերասանը: