Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 3 հորիզոնականով


Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 3 հորիզոնականով
Նոյեմբեր 1 20:16 2020

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած վարկանիշային աղյուսակում Արոնյանը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 3 հորիզոնականով: Հոկտեմբերին նա 9-րդն էր: Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն է:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից  եվս երեքը տեղ են զբաղեցնում վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակում:  Գաբրիել Սարգսյանը 54-րդն է,  Հրանտ Մելքումյանը` 79-րդը, Կարեն Գրիգորյանը` 84-րդը: