Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի
Հոկտեմբեր 31 03:08 2020
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը՝ 786-ի: Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտնել է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
 
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի և 709 վիրավորի մասին:
 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին տեղական Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիրի մարզի Սեֆերհիսար քաղաքը



loading...