Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո


Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո
Հոկտեմբեր 31 01:00 2020

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ։ Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Մենք շատ լուրջ ենք վերաբերում սրան։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ։ Մի քանի շաբաթ առաջ ես խոսել եմ վարչապետ Փաշինյանի, ինչպես նաեւ նախագահ Էրդողանի հետ՝ պնդելով, որ անհրաժեշտ է առաջ շարժվել խաղաղ ճանապարհով, դեէսակալյացիայի եւ հրադադարի մասին պայմանավորվածությունները հարգելով»,- նշել է Կանադայի վարչապետը։

Ջասթին Թրուդոն հիշեցրել է, որ Կանադան դադարեցրել է թուրքական անօդաչուներում օտագործվող պահեստամասերի վաճառքը Թուրքիային։ «Մենք պետք է համոզված լինենք, որ կանոններն ու պայմանավորվածությունները, որոնք սահմանված են համաձայնագրով, պահպանվում են։ Մենք մտահոգություններ ենք լսել, եւ իրապես շարունակում ենք օրինակներ եւ ապացույցներ տեսնել, որ հավանաբար դրանք չեն պահպանվում»,- ասել է Թրյուդոն։

Կանադայի վարչապետի խոսքով Կանադան շարունակում է դաշնակիցների հետ աշխատել խնդրի դիվանագիտական լուծման ուղղությամբ. «Մենք շարունակելու ենք լրջորեն զբաղվել այս հարցով մեր ունեցած բոլոր միջոցներով»։



loading...