Էս տղերքն ամենալարված հատվածում էին, բայց խրամատից դուրս էին եկել, որ գնային շատ ավելի լարված ու վտանգավոր հատված. պատգամավոր


Էս տղերքն ամենալարված հատվածում էին, բայց խրամատից դուրս էին եկել, որ գնային շատ ավելի լարված ու վտանգավոր հատված. պատգամավոր
Հոկտեմբեր 30 11:06 2020

Խուճապն ու, հատկապես փափուկ բազմոցի վրա խմորվող, խուճապն ու «գեոպոլիտիկ» վերլուծություններն ամենավտանգավորն են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Աժ Իմ քայլը խմբակոցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը և գրառմանը կից լուսանկար հրապարակել:  

 

«Էս տղերքն ամենալարված հատվածում էին, մեր կանգնած տեղում երկինքն ու երկիրը դղրդում էր ամեն րոպե, բայց խրամատից դուրս էին եկել, որ գնային շատ ավելի լարված ու վտանգավոր հատված` իրենց ընկերներին քյոմակ (օգնության), վերլուծություն չէին անում, ասում էին ամեն ինչ ունենք ու միակ ելքը խելքով, ճիշտ մարտավարությամբ կռվելն է, ԱՍՈՒՄ ԵՆ ՈՒ ԱՆՈՒՄ ԵՆ եւ դրա շնորհիվ #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ»։ 



loading...