Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը


Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը
Հոկտեմբեր 30 10:50 2020

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որը Երևան է ժամանել, ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի:

Այս մասին տեղեկանում ենք Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության կայքից:

 

Նա նշել է, որ ցավալի է այն փաստը, որ զոհերի թիվն աճում է:

«Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է և   խաղաղ բնակիչների, այդ թվում նաև հիվանդանոցի դեմ իրականացված հարձակումն ու անմեղ մարդկանց զոհվելը միանշանակ անընդունելի են: Այդ իսկ պատճառով, մենք հույս ունենք, որ խաղաղության հաստատման համար հնարավորինս արագ ճանապարհ կհարթվի: Երևանում իմ հանդիպումների առանցքում է այդ հարցը: Հույս ունենք,  որ Իրանի ներկայացրած ծրագիրը կարող է հարթել այդ ճանապարհը»,- հայտնել է Արաղչին:

Սեյեդ Աբբաս Արաղչին մինչ Երևան ժամանելը, այցեր է ունեցել նաև Բաքու և Մոսկվա:



loading...