Եվրամիության առաջնորդները Թուրքիայից պահանջել են իրենց հարգել


Եվրամիության առաջնորդները Թուրքիայից պահանջել են իրենց հարգել
Հոկտեմբեր 30 10:23 2020

Եվրամիության առաջնորդները Թուրքիայից պահանջել են իրենց հարգել եւ նախազգուշացրել են, որ Հունաստանի ջրեր նրա ներխուժումը «բացարձակապես անընդունելի» է։

Կորոնավիրուսի համավարակի քննարկման տեսահամաժողովի ժամանակ ԵՄ երկրների առաջնորդները քննարկել են նաեւ Միջերկրական ծովում դիմակայությունը։

«Մենք հայտարարել ենք մեր հանդեպ հարգանք անհրաժեշտության մասին եւ համաձայնվել աշխատել երկու ուղղությամբ՝ դրական եւ պակաս դրական»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Մենք առաջարկել ենք Թուրքիայի հետ դրական օրակարգի վրա աշխատելու հստակ եղանակ։ Բայց Թուրքիան առայժմ չի գնացել այդ ուղիով։ Մենք դատապարտում ենք Միջերկրական ծովի արեւելյան հատվածում վերջին միակողմանի գործողությունները, սադրանքները եւ հռետորաբանությունը, որոնք բացարձակապես անընդունելի են։ Մենք դեկտեմբերին կունենանք այս թեմային վերադառնալու հնարավորություն»,- ասել է նա՝ նկատի ունենալով նախատեսված ԵՄ հաջորդ գագաթնաժողովը։